Բժշկական ընկերություն է ձեռք բերել
Ամերիկյան Amazon.com Inc համացանցային ռիթեյլերը ստորագրել է համաձայնագիր One Medical բժշկական առաջնային բուժ-սանիտարական օգնություն ցուցաբերող ընկերությունը 3,9 միլիարդ դոլարով ձեռք բերելու մասին։ One Medical ընկերությունը պատկանում էր 1Life Healthcare Inc ընկերությանը, որը ԱՄՆ-ում կառավարում է 182 բժշկական գրասենյակներ։ Մեկ բաժնետոմսի դիմաց Amazon-ը կվճարի 18 դոլար։
Հաշվի կառնվեն նաեւ ընկերության պարտքերը։ Այսպիսով Amazon-ն ընդլայնում է իր ներգրավվածությունը առողջապահական ոլորտում։ 2019-ին այս ընկերությունը արդեն ձեռք էր բերել PillPack օնլայն դեղատունը, ապա բացել էր առաջնային բուժօգնության կլինիկա իր աշխատակիցների համար։
Կարծիքներ