Վաճառել են առգրավված 46 միլիոն եվրոյի բիթքոյնները 

Վաճառել են առգրավված 46 միլիոն եվրոյի բիթքոյնները 

Ֆիննական մաքսային ծառայությունը վաճառել է առգրավված՝ 46,5 միլիոն եվրոյի բիթքոյնները։ Այս մասին հայտնում է Yle-ն։ Համաձայն տեղեկատվության, վաճառվել է ընդհանուր առմամբ 1889,1 միավոր բիթքոյն։ Այդ բիթքոյնները առգրավվել էին պատճառաբանությամբ, որ կապված են դոպինգի եւ թմրանյութերի անօրինական գործարքների հետ։

Մաքսային ծառայության մոտ մնացել է դեռ իննսուն միավոր բիթքոյն, ինչպես նաեւ այլ տեսակի վիրտուալ արժույթներ։