Սաուդյան Արաբիան չի ցանկանում հաշտվել Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան չի ցանկանում հաշտվել Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշել են դադարեցնել երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ՝ Իսրայելի հետ բանակցային գործընթացը, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները։

Նրանց տեղեկություններով՝ Էր Ռիադն իր որոշման մասին տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմին։

Սաուդյան կողմը, ըստ լրատվամիջոցների, դադարեցրել է բանակցությունները, քանի որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ փոխզիջման հնարավորություն չի տեսնում։ 

Նշվում է, որ վերջինս պատրաստ չէ պաղեստինցիների հետ մերձեցմանը, ինչի մասին պնդում է Էր Ռիադը։

Ըստ Axios-ի, օգոստոսին Սպիտակ տունն հրեական պետության կառավարությանը հայտնել է, որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի կնքումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կատարվի Պաղեստինի պահանջների մի մասը։

Հավելենք, որ 2020 թվականին ԱՄԷ-ն և Իսրայելն ԱՄՆ-ի միջնորդությամբ կարգավորեցին հարաբերությունները։ Բացի ԱՄԷ-ից, Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները կարգավորեցին նաև Բահրեյնն ու Մարոկկոն։ Համապատասխան պայմանագրերը ստացան աբրահամյան անունը։ Սուդանը պաշտոնապես դրանց միացավ 2021 թվականի հունվարի սկզբին։