Հայտնի է, թե ով կընտրվի վաղը ԵՊՀ ռեկտորի ԺՊ

Հայտնի է, թե ով կընտրվի վաղը ԵՊՀ ռեկտորի ԺՊ

Վաղը ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ԺՊ է ընտրելու, սակայն ընտրություն ասվածը չափազանցություն է, քանի որ արդեն իսկ պարզ է, թե ով է ընտրվելու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Ինչպես և « Հրապարակը» բազմիցս գրել էր, նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի կապերն ի վերջո կաշխատեն եւ հենց նա կընտրվի ԺՊ։

Վաղը նույնիսկ ուսանողներն են քվեարկելու Գևորգյանի օգտին։ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանը, մեր հավաստի աղբյուրների պնդմամբ, արդեն համաձայնության է եկել հոգաբարձուների խորհրդի ուսանողության կազմի հետ, վերջիններս համաձայնել են քվեարկել Գևորգյանի օգտին։ Հիշեցնենք, որ մենք գրել էինք որ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, որին Արամ Սիմոնյանը հեռացրել էր պաշտոնից անվստահության հիմքով, ինտենսիվ հանդիպումներ է ունենում դասախոսական կազմի հետ, նա նաև հանդիպել է Արայիկ Հարությունյանին, նրան են հովանավորում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը,ում որդին Արայիկ Հարությունյանի ընկերն է։
Նա հավակնում է հետագայում զբաղեցնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնը։