Սա ամենավատ տարբերակն է, որը բերելու է ՀՀ վերջնական անկման

Սա ամենավատ տարբերակն է, որը բերելու է ՀՀ վերջնական անկման

«Քաղաքապետի» ընտրություններ և ոչ միայն 

Հայաստանում հասարակությունը ընտրությունների հանդեպ այսպիսի անտարբեր վաղուց չի եղել: 
Բայց վստահաբար կարելի է ասել, որ Երևանի ավագանու ընտրությունները երբեք այսպիսի կարևոր քաղաքական նշանակություն չեն ունեցել, քանի որ՝ 
1. սա ոչ միայն «քաղաքապետի» ընտրություններ են, այլև իշխանությանը վստահության քվե տալու գործընթաց, 
2. ընդդիմադիր ուժը անգամ 3 ֆավորիտների ցուցակում չէ (Ապրելու երկիր, կարգին մամա, քպ)
3. քաղաքապետի ընտրություններին հաջորդելու են լուրջ քաղաքական գործընթացներ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարթություններում, ինչպես եղավ 2018թ-ին: 
Սցենարներ 
Եթե հաղթում է իշխանական ուժը, ապա սպասենք՝
1. հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների լուրջ վատթարացման
2. ադրբեջանական նոր պահանջների ավելացման 
3. պատերազմի ռազմական լայնամասշտաբ գործողությունների սկսման:
Հիմնավորումը մեկն է՝ «Երևանում, որտեղ կենտրոնացված է բնակչության գրեթե կեսը, մենք լեգիտիմ իշխանություն ենք, ինչ կուզենք կանենք» (օրը իրական կարգախոս է այս իշխանությունների համար): 
Եթե իշխանական ուժը չի հաղթում, ապա ամեն գնով (քաղաքական ճնշումներ, ներքին պայմանավորվածություններ և այլն) փորձելու է իշխանությունը իր ձեռքում պահել: 
Վանաձորի իրավիճակը որպես վառ ապացույց: 
Եթե ինչ որ հրաշքով կենտրոնական իշխանությունը պարտվում է Երևանի ավագանու ընտրություններում (կորցնում է փաստացի իշխանությունը Երևանում), ապա սեպտեմբերին թափ է առնում Հայաքվե շարժումը, որի արդյունքում քաղաքական դաշտում բեկում է մտնում: 
Ինչ՞ անենք մենք
1. գնանք ընտրության, 
2. ընտրենք ուժի, որը չի միավորվի գործող իշխանությանը
3. պարտադրենք այդ ուժին պահել «գոնե» այդ խոստումը 
ՀԳ - չեմ բացառում մեկ այլ սցենար, որ արտաքին ուժերի կողմից կարող է գեներացվել մի նոր «հեղափոխություն», ինչպես 2018-ին՝ պայմանավորված «դրսի տերերի» դժգոհությամբ: 
Սա ամենավատ տարբերակն է, որը բերելու է ՀՀ վերջնական անկման:

Արսեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից