Առաջարկում եմ «հայ» բառը հանել նաև՝ «հայ ազգից»՝ քանզի մենք աշխարհի ազգերի մասն ենք կազմում

Առաջարկում եմ «հայ» բառը հանել նաև՝ «հայ ազգից»՝ քանզի մենք աշխարհի ազգերի մասն ենք կազմում

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի որ ԿԳՄՍՆ էս նոր քննարկվող նախագծով առաջարկվում է «հայ գրականություն» ձևակերպումից հանել «հայ» բառը, պատճառաբանելով, որ մեր գրականությունը համաշխարհային գրականության մաս է կազմում (մի հիանալի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխական հիմնավորում), առաջարկում եմ «հայ» բառը հանել նաև՝
«հայ ազգից»՝ քանզի մենք աշխարհի ազգերի մասն ենք կազմում,
«հայոց լեզվից»՝ քանզի մեր լեզուն աշխարհի լեզուների մասն է կազմում,
«Հայաստանի Հանրապետությունից»՝ քանզի մենք աշխարհի հանրապետությունների մասն ենք կազմում… և այլն:

Հ.Գ. Հայկազը, թող դառնա Կազ, Հայկանուշն էլ՝ Կանուշ:
Մենք քիչ ենք, սակայն մեզ... աշխարհի ազգերի մի մաս են ասում: Լավ է, չէ՞ այսպես...»