Հունաստանում պայքարում են անտառային հրդեհների դեմ

Հունաստանում պայքարում են անտառային հրդեհների դեմ

Հունաստանում շարունակվում են լայնածավալ անտառային հրդեհները, որոնք արդեն ճանաչվել են ամենախոշորը Եվրամիության պատմության մեջ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը և հավելում, որ  փրկարարներն առայժմ չեն կարողանում մարել հրդեհները։

Ավելի քան 600 փրկարարներ նավատորմի, ինքնաթիռների ու ուղղաթիռների աջակցությամբ փորձում են կասեցնել կրակի տարածումը,  սակայն դեռ ապարդյուն։

Այժմ հրդեհները մոլեգնում են Աթենքի, Անդրոս կղզու և Ալեքսանդրուպոլիս քաղաքի մոտակայքում։
Սպասվում է, որ այսօր քամին կփոխի ուղղությունը, ինչի հետևանքով կրակը կարող է էլ ավելի տարածվել:

ԵՄ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կիրակի օրը հայտնել է, որ անտառային հրդեհների հետևանքով այրվել է 77,000 հեկտար հող, իսկ հրո ճարակն ունի ավելի քան 120 ակտիվ թեժ կետ: