«Սասնա ծռերի» աջակիցները հավաքվել են դատարանի բակում

«Սասնա ծռերի» աջակիցները հավաքվել են դատարանի բակում

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի է ունենալու «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով նիստը։

Այս պահին դատարանի բակում են հավաքված նրանց համակիրները, որոնք եկել են աջակցելու «Սասնա ծռերին»։

Ըստ նրանց` 2018-ից հետո ոչ մի լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, եւ նրանք ապստամբել են 2016֊ին անցած տարվա պատերազմը կանխելու համար։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 24-ին հրապարակված դատավճռով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը  «Սասնա ծռեր» 1-ի գործով անցող բոլոր 9 անդամներին մեղավոր ճանաչեց նրանց առաջադրված մեղադրանքներում․ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց մահվան հիմքով։  

Միաժամանակ դատավորն արդարացրեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Բիլյանին՝ ապացույցների բացակայության հիմքով։ Դատավոր Մեսրոպ Մակյանն ապացուցված էր համարել երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրա Տեփանոսյանի սպանության մեջ Սմբատ Բարսեղյանի մեղքը և նրան դատապարտել 25 տարվա ազատազրկման։ Պաշտպանական կողմը պահանջում է կամ արդարացում, կամ գործը ուղարկել ստորադաս ատյան՝ նոր քննության։