Կլոպը ճանաչվել է ԱՊԼ լավագույն մարզիչ

Կլոպը ճանաչվել է ԱՊԼ լավագույն մարզիչ

«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է նոյեմբեր ամսվա համար ԱՊԼ լավագույն մարզիչ։ Նախորդ ամիս նրա սաները հաղթել են մրցաշարի բոլոր չորս տուրերը։ 16 տուրից հետո «Լիվերպուլը» շարունակում է մնալ առաջատարի դիրքերում։

Նշենք, որ վերջին չորս ամսվա մեջ Կլոպն արդեն երրորդ անգամ է ճանաչվում լավագույն մարզիչ, իսկ ընդհանրապես այդ տիտղոսին արժանացել է վեց անգամ։