Իրանն ուժեղացրել է իր միջուկային օբյեկտների ՀՕՊ համակարգերը

Իրանն ուժեղացրել է իր միջուկային օբյեկտների ՀՕՊ համակարգերը

Իրանը ուժեղացրել է իր միջուկային օբյեկտների հակաօդային պաշտպանության համակարգերը։ Թեհրանը նման քայլի գնացել է, ունենալով մտավախություն, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը որեւէ արկածախնդիր քայլ կանի՝ Բաղդադի հրթիռակոծումից հետո, որում նա մեղադրել է Իրանին։ Այս մասին հայտնում է քուվեյթական Al Qabas պարբերականը։ Ամբողջ ծավալով գործի են դրվել զենիթահրթիռային պաշտպանիչ համակարգերը, ռադիոլոկացիոն կայանները եւ աէրոտիեզերական ուժերը, որոնք գտնվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում։