Լարված իրավիճակ՝ Մեղրիի մաքսակետում. տեսանյութ

Լարված իրավիճակ՝ Մեղրիի մաքսակետում. տեսանյութ

Մեղրիի մաքսակետում լարված իրավիճակ է ստեղծվել։

«Հրապարակ»-ին ահազանգած քաղաքացիներից մեկն ասաց, որ այս պահին բազմաթիվ ներկրողներ են հավաքվել մաքսակետի մոտ եւ բողոքում են վերջին որոշումից, որը կայացրել է Իրանը։

«Ամեն մի մեքենայի մուտքի համար պարսկական կողմը 120 դոլար է պահանջում, նախկինում այդպիսի բան չի եղել։  Տրանսպորտային ծախսերն էլ են թանկացել, հիմա էլ ձեռք չի տալիս այս ամենը»,-նշեց մեր զրուցակիցը։

Նա նաեւ ավելացրեց, որ մի քանի օր առաջ հանդիպել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ, վերջինս խոստումներ է տվել. «Համաձայնության են եկել Բադասյանի հետ, որ նա պետք է գրավոր թուղթ տա, որ մեքենաները կարողանան անցնել մյուս կողմ` նեյտրալ գոտի, վերաբարձում կատարվի, սակայն այդ գրավոր թուղթը դեռ չկա»։

Մանրամասները` տեսանյութում