ԶԼՄ-ները բողոքում են Զելենսկուց․ Պետդեպը քննադատել է Ուկրաինային

ԶԼՄ-ները բողոքում են Զելենսկուց․ Պետդեպը քննադատել է Ուկրաինային

ԱՄՆ Պետքարտուղարությունը 2023 թվականին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ամենամյա զեկույցում ուկրաինական «Միասնական նորություններ» հեռուստամարաթոնը նշել է որպես խոսքի ազատության խախտման օրինակ։ Այս մասին ասվում է զեկույցի տեքստում։

Նշվում է, որ ազգային հեռուստամարաթոնը հակամարտության մասին ռեպորտաժներ տալիս առաջնորդվում է կառավարության որդեգրած քաղաքական ուղեգծով՝ դրանով իսկ ապահովելով «փրայմ-թայմի լուրերի վերահսկողության աննախադեպ մակարդակ»:

Զեկույցում նաև նշվում է, որ մի շարք ուկրաինական լրատվամիջոցներ հաղորդել են շահութաբեր պայմանագրերից դուրս մնալու և նախագահ Զելենսկու գրասենյակի կողմից ճնշումների մասին։

Զեկույցում ասվում է, որ կառավարությունն արգելել, արգելափակել կամ պատժել է լրատվամիջոցներին և լրագրողներին, ովքեր կարծիք են հայտնել, որոնք կառավարության պնդմամբ՝ խաթարում են պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

«Որոշ բանախոսներ, ովքեր քննադատում էին կառավարությանը, նույնպես ներառվեցին կառավարության լրատվական հաղորդումների սև ցուցակում: Կառավարությանը քննադատող հետաքննող լրագրողները երբեմն եղել են սոցիալական լրատվամիջոցների բացասական արշավների թիրախ, երբեմն էլ՝ կառավարությանը հետ գործակցող ԶԼՄ-ների միջոցով»,- ասվում է զեկույցում: