Բնապահպանական խնդիրներին նվիրված բողոքի ցույց՝ Բրյուսելում

Բնապահպանական խնդիրներին նվիրված բողոքի ցույց՝ Բրյուսելում

Բրյուսելում ավելի քան 10 հազար մարդ է դուրս եկել փողոց՝ մասնակցելու բողոքի ցույցի, որը նվիրված է եղել կլիմայի պաշտպանությանն ու բնապահպանական խնդիրներին։ Ցույցը կազմակերպվել է Rise For Climate կազմակերպության կողմից։

Հետաքրքրական է այն, որ երբ ակցիայի մասին հայտարարություն է տարածվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, վերջինիս մասնակցելու ցանկություն են հայտնել նույնիսկ «դեղին ժիլետավորները»։

Նշենք, որ Բրյուսելում հունվարի 24-ին կազմակերպվել էր նաեւ «Երիտասարդներն հանուն կլիմայի» ցույցը, որին մասնակցում էր 35 հազար մարդ, ինչը աննախադեպ թիվ է համարվում։