Կրակոցներ ԱՄՆ-ի մայրաքաղաքում․ կան զոհեր

Կրակոցներ ԱՄՆ-ի մայրաքաղաքում․ կան զոհեր

Կրակոցներ են հնչել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Կրակոցներից հետո երկու տղամարդու մարմին է հայտնաբերվել մեքենայի մոտ, եւս մեկի մարմինն էլ՝ մեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա։

Ներկայումս պարզվում են դեպքի մանրամասները։ Դեպքի վայրում են իրավապահները։ Հայտնի է, որ կրակոցների հեղինակ հանցագործը դիմել է փախուստի։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործին հայտնաբերելու եւ վնասազերծելու ուղղությամբ։