Տաճարներ տանող ճանապարհները չեն փակում

Տաճարներ տանող ճանապարհները չեն փակում

Այսօր տեսա նախկին գործընկերներիս հուսահատ հայացքները՝ ԿԱԻ-ի լուծարման պատճառով: Նրանք մարդիկ են, որոնք 2000 թվականից հասարակություն կրթելու գործին են լծված: Կրթության տարրն անգամ պահում են ու փայփայում քաղաքակիրթ երկրներում, առանձին անհատների աշխատանքից ազատում են կամ տղայավարի հաշվեհարդար տեսնում՝ պետության փողերի մսխման համար, ու այդ փողերը նորից տղայավարի վերադարձնում պետական գանձարան:
Լույսի առաքելության ճանապարհները հարթեցնում են, վերանորոգում:

Հիշեք՝ 90-ականներին ինչպիսի հիմնարկներ փակվեցին, հիշեք՝ ցարական կառավարությունն ինչպես հայկական դպրոցները փակեց: Ամենահեշտը փակելն է, մի՛ փակեք ապրիլյան ուրախությունից բացված աչքերը: Չէ՛, էմոցիաների չեմ տրվում, ուղղակի ԿԱԻ-ն պետք է դեռեւս փոփոխություններ կրող կրթության իրականացմանը, ԿԱԻ-ն պետք է դպրոցներին, ԿԱԻ-ն պետք է ուսուցչին:

Արփինե ՄԿՐՏՉՅԱՆ

ԿԱԻ-ի նախկին մասնագետ, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն