2020 թվականի գլխավոր իրադարձությունները, ըստ Forbes-ի․ մաս 2-րդ

2020 թվականի գլխավոր իրադարձությունները, ըստ Forbes-ի․ մաս 2-րդ

6․ Նավթային շուկայի «սեւ երկուշաբթին»․ Մարտ ամիսը սկսվեց ՕՊԵԿ+ գործարքի ձախողմամբ։ Ռուսաստանն հրաժարվեց աջակցել նավթի արդյունահանման կարգավորման եւ շուկայի կայունացման միջոցառումները եւ հայտարարեց, որ ավելացնում է արդյունահանման ծավալները։ Սաուդյան Արաբիան էլ հայտարարեց, որ ավելացնում է արդյունահանումն ու վաճառում նավթը 6-8 դոլարով մեկ բարելի դիմաց։ Նավթի գնանշումները փլուզվեցին։ Փլուզվեց նաեւ ռուբլին, համաշխարհային ինդեքսները։

7․ Ջորջ Ֆլոյդի սպանությունը եւ հակառասիտական բողոքի ակցիաները ԱՄՆ-ում․ Մայիսի վերջին ԱՄՆ-ում սկսվեցին բողոքի աննախադեպ ակցիաները սեւամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Ոստիկանը շնչահեղձ էր արել ու սպանել սեւամորթ Ֆլոյդին՝ նրա պարանոցի վրա մոտ տասը րոպե ոտքը սեղմած պահելով։ Բողոքի ակցիաները արագությամբ տարածվեցին եւ ԱՄՆ-ում եւ ողջ աշխարհում։ Սկսվեց Black Lives Matter հակառասիստական շարժումը, որի կազմակերպած բողոքի ակցիաներին մասնակցեց 15-26 միլիոն ամերիկացի։

8․ Առաջին մասնավոր ընկերության արբանյակը բարձրացավ տիեզերք․ Մայիսի երեսունի երեկոյան, Իլոն Մասկի SpaceX-ն առաջին անգամ որպես մասնավոր ընկերություն տիեզերագնաց տեղափոխեց տիեզերք՝ Crew Dragon արբանյակով նրանց հասցնելով Միջազգային տիեզերակայան։ Արբանյակում տիեզերագնացներ Բոն Բենկենն էին եւ Դագ Հարլին։ «Թվիթերում» այս պատմական իրադարձությունը դիտեց 16 միլիոն մարդ։

9․ Նախագահական ընտրությունները Բելառուսում․ Օգոստոսին Բելառուսում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Օգոստոսի իննի ընտրություններում, ինչպես եւ սպասելի էր, 80,1 տոկոսով նախագահ ընտրվեց արդեն ավելի քան քառորդ դար իշխանության ղեկին գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան հավաքել էր պաշտոնապես մոտ 10 տոկոս քվե։ Ինչպես եւ սպասելի էր, Բելառուսում սկսվեց քաղաքական ճգնաժամ։ Տիխանովսկայան օգոստոսի տասնեմին հեռացավ Բելառուսից եւ սկսեց դրսից Արեւմուտքի օգնությամբ պայքարել Լուկաշենկոյի դեմ։

10 ․ Ռուսաստանը գրանցեց աշխարհում առաջին պատվաստանյութն ընդդեմ կորոնավիրուսի․ Օգոստոսի 11-ին Ռուսաստանում առաջին անգամ աշխարհում գրանցվեց կորոնավիրուսի դեմ նախատեսված պատվաստանյութը, որը կոչվեց «Սպուտնիկ Վ»։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պուտինը նաեւ ասաց, որ իր դուստրերից մեկը պատվաստվել է եւ լավ է զգում իրեն։ Նա նաեւ հայտարարեց, որ դեկտեմբերին կսկսվի զանգվածային պատվաստումը այդ պատվաստանյութով։