Ալեն Սիմոնյանը էլ չի կարող հպարտ լինել Սասունով

Ալեն Սիմոնյանը էլ չի կարող հպարտ լինել Սասունով

2018 -ի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը այն ժամանակ հեղափոխական, հիմա՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոյանը գրեց․

«Ուզում եմ բոլորդ իմանաք, որ ես հպարտ եմ իմ թիմով, իմ Սասունի քֆուրով, իմ Նիկոլի քայլով, իմ Արարատի անկոտրում դուխով, Պապիկյանիս և մյուսների ելույթներով, բոլոր բոլորով։
 Ձեր հասունությամբ և գիտակցությամբ Դուք վառ ապացույցն եք, որ Հայաստանը կա ու կմնա։
 Իսկ իմ ազգի մասին, խոսք ուղղակի չկա։ Երբ թվում է, թե մենք ամենավատ, հուսահատված ու պառակտված վիճակում ենք, այն գլուխ է բարձրացնում և լեռներ ցնցում։ Խոնարհվում եմ Ձեր բոլորի առջև, որ ինձ այսօր այդքան ուժ տվեցիք, կողքս եղաք, սատար կանգնեցիք ինձ ու միմյանց։ Շնորհակալ եմ, բոլորիդ անհատապես»։

Երբ Ալեն Սիմոնյանը 2018-ին գրում էր, ես պատրաստ էի ստորագրել «Սասունի քֆուրի համար» հպարտության տակ։ Սասունը պոռթկացել էր ու պլաստիկի շիշը նետել ժողովրդի համբերությունը չարաշահած իշխանության ներկայացուցչի՝ Լյովա Երանոսյանի վրա ու մի հատ նորմալ, տղամարդավարի հայհոյել։ 

Այսօր Ալեն Սիմոնյանն այլևս հպարտ չի կարող լինել Սասունով։ Լավ է, գոնե այնքան ողջախոհություն ունեցավ, որ ԱԺ ամբիոնից չիջավ, երբ ԱԺ դահլիճում սկսվել էր մի իսկական ցլամարտ, որի ժամանակ երևան եկան նաև իսկական մարդկային տականքներ, որոնք ընկած մարդուն քացիներով խփում էին ու նրան գլխից բռնած՝ քարշ տալիս։

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանին, ապա այսօր տեսախցիկները ֆիքսեցին, թե ինչպես էր նա փորձում ԱԺ դահլիճում ձեռքն ապակյա շշին տանել, Անդրանիկ Քոչարյանը փորձեց այն պահել։Հիշո՞ւմ եք՝ ինչի՞ համար է Հ5-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատվում։ Այո․ պլաստիկի շշով Գասպարիին հարվածելու։