Սամվել Ալեքսանյանի կողմից Ղուշչյանին առեւանգելու հայտարարության հիման վրա հարուցվեց քրգործ

Սամվել Ալեքսանյանի կողմից Ղուշչյանին առեւանգելու հայտարարության հիման վրա հարուցվեց քրգործ

Մենք դեռ մարտի 4-ին գրել էինք ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առեւանգելու վերաբերյալ։ Այս առնչությամբ Ղուշչյանի հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկացրին Ոստիկանության լրատվական բաժնից։ Գործը հարուցվել է 29. 03. 2019 թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131 հոդվածով, այն է՝ մարդու առեւանգումը կազմակերպելը։

Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։