Վաղ թե ուշ ժողովրդի դժգոհությունը պայթելու է և Արցախի իշխանությունները պիտի հաշվի առնեն այս ֆակտորը. Արցախցի հասարակական գործիչ

Վաղ թե ուշ ժողովրդի դժգոհությունը պայթելու է և Արցախի իշխանությունները պիտի հաշվի առնեն այս ֆակտորը. Արցախցի հասարակական գործիչ

Խանութներ կան, որ բացարձակ ոչ մի ապրանք չկա՝ փակ են, ծխախոտ խանութների մեծ մասում չկա, եթե կան էլ, ապա այնպիսի ծխախոտի տեսակներ են մնացել հատուկենտ խանութներում, որոնք թույլ են կամ ուժգին և մարդիկ չեն օգտագործում և դա էլ է խնդիրներ առաջացնում մարդկանց մոտ: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արցախի Վերատուն երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր ղեկավար, Արդարություն կուսակցության ԵԿ նախագահ, հասարակական գործիչ Արշակ Աբրահամյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ խանութների դարակները դատարկ են, իսկ առավոտից շրջելով Ստեփանակերտի փողոցներում, քաղաքի տարվեր հատվածներում տեսել է մարդկանց տարբեր խմբերի, ովքեր իրար գլխի հավաքված քննարկում են, թե ինչ կարելի է անել այս իրավիճակից դուրս գալու համար, ինչ ելքեր կարող են լինել:

«Փողոցում նկատվում է մարդկանց իրար գլխի հավաքվելն ու քննարկումներ, որոնցից մի քանիսին քաղաքի տարբեր հատվածներում ականատես եղա: Ժողովորդը, հիմնականում տղամարդիկ,թեժ քննարկումների մեջ են, չեմ կարծում, թե այս ամեն ինչը երկար ժամանակ ժողովուրդը կարողանա երկար համակերպվել: Վաղ թե ուշ այս ամեն ինչը պայթելու է, չի կարող այսպես երկար շարունակվել»,-ասաց Աբրահամյանը:

Արցախցի հասարակական գործիչը նշեց, որ չի կարծում, թե մարդիկ երկար ժամանակ նման պայմաններում կարողանան դիմակայել, ռեսուրսները գնալով սպառվում են, մարդիկ չեն կարող նստել և սպասել:

«Վաղաժամ կանխատեսումներ չեմ ուզում անել, թե ինչ կլինի, ոնց կլինի, բայց ժողովրդի տրամադրվածությունը, համենայնդեպս այն պայքարի մակարդակը, ցասումը, որ կա ժողովրդի մեջ, կարծում եմ, Արցախի իշխանությունները այդ ֆակտորը պիտի հաշվի առնեն, որ ժողովուրդն այսպես երկար չի լռելու, չի համակերպվելու ասի, այո, մենք համաձայն ենք այս վիճակի հետ»,- շեշտեց Արշակ Աբրահամյանը:

Նա նշեց, որ Ստեփանակերտի կենտրոնից՝ Պիտաչոկի մոտից ու տարբեր փողոցներում հավաքված մարդկանց խմբերը խոսւոմ են այն մասին, որ մարդիկ ինքնաբուխ քայլերի են անցնելու ու դրա հավանականությունը գնալով մեծանում է: Ու չնայած հանրահավաքին շուրջ յոթանասուն հազար մարդ էր հավաքվել, մարդիկ արդեն դժվարությամբ են հանդուրժում ստեղծված իրավիճակը:՝ նեղությունն իրեն շատ է զգացնել տալիս, տարբեր ապրանքատեսակների իսպառ բացակայությունը:

«Հիգիենայի պարագաների բացակայություն է արդեն նկատվում շատ լուրջ ու հասկանալի է, որ հասարակ ժողովուրդն իր ռեակցիան կտա այդ ամեն ինչին: Ժողովուրդը ոչ թե կոտրվում է, այլ գործիքակազմ է ման գալիս ընդդեմ բլոկադայի, ընդդեմ Ադրբեջանի: փաստացի չեն ուզւոմ իրենց տունը, իրենց ունեցվածքը, իրենց տարիների քրտինքը թողնեն գնան: Վերջում Արցախի իշխանությունների հետ միասին փորձում ենք Արցախի կոնսոլիդացիան ներկայացնել  և այդպես էլ կա, բայց գիտեք ոնց, հասարակ ժողովուրդը, այն ամենաաշխատավոր խավը, որ արդեն իր բոլոր ռեսուրսները սպառում է ու ինքն արդեն իր էրեխու համար ամենաէլեմենտար հիգիենայի պարագաները չի կարողանում առնի՝ դա արդեն լորջագույն խնդիր է: Իրականում կանայք էլ են արդեն շատ բողոքում, որ տնտեսական ապրանքներ չկան՝ լվացքի փոշի, օճառ, անգամ շատ լուրջ խնդիրներ կան զուգարանի թղթի հետ կապված և հասկանալի է, որ կենցաղային նման պայմաններում ժողովուրդը երկար չի ձգելու, պայթյունը լինելու է: Ինչքան էլ փորձես ձգել՝ չի ստացվելու, ժողովուրդը պայթելու է»,-ասաց Աբրահամյանը:
Մեր հարցին, արդյոք ժողովրդի կողմից դժգոհությունն ուղղված է նաև ռուս խաղաղապահների կողմը, Աբրահամյանն ասաց, որ բոլորն էլ հասկանում են, որ խաղաղապահը փաստացի իր գործը կատարում է և բոլորն էլ գիտեն, որ թիվ մեկ մեղավորը փաստացիորեն Հայաստանի կառավարությունն է այս իրավիճակի:

«Ընդհանուր առմամբ, որովհետև հայկական կողմից Նիկոլ Փաշինայնն է գնում ինչ-որ բանակցությունների, թղթեր, բանավոր պայմանավորվածություններ անում, ինչի արդյունքում իրավիճակը կտրուկ վատանում է, թե Արցախում, թե Հայաստանի սահմաններում: Այսինքն, խաղաղապահների հարցում այդքան լարվածություն չկա, որ մեղադրեն, ասեն օրինակ ռուսների պատճառով է կամ նմանատիպ տրամադրվածություններ, բայց հասարակության մի խումբ կա, որոնք փորձում են քաղաքական գործոն դառնալ, օդանավակայան գնացին, եկան Արցախի խորհրդարան, բայց նրանք պարզապես քաղաքական գործոն են փորձում դառնալ»,-եզրափակեց Արշակ Աբրահամյանը: