ԱՄՆ-ն պատասխանել է Ռուսաստանի մեղադրանքներին

ԱՄՆ-ն պատասխանել է Ռուսաստանի մեղադրանքներին

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին Ռուսաստանի պնդումները «ծիծաղելի» է անվանել։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Քիրբին ընդգծել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս Ուկրաինային հարվածներ հասցնել իր սահմաններից դուրս։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինան չէր կարող առանց ԱՄՆ-ի մասնակցության որոշում կայացնել Կրեմլի վրա հարձակման հարցով։ 
Նա ծիծաղելի է անվանել «հարձակումը հերքելու» Կիևի և Վաշինգտոնի փորձերը։