Մամիկոն Ասլանյանին Քննչական կոմիտե են տարել

Մամիկոն Ասլանյանին Քննչական կոմիտե են տարել

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին քիչ առաջ իրավապահները Երեւանի իր տնից տարել են Քննչական կոմիտե։ 
Թե ինչ քրեական գործի շրջանակում է հրավիրվել նա Քննչական կոմիտե՝ դեռեւս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո նրա գլխավորած դաշինքն առաջատարն է, սակայն Ասլանյանի ձայները տոկոսային հարաբերությամբ չեն գերազանցում 50%-ը, նա ստացել է ձայների 38,70%-ը: Համայնքապետի ընտրության ավագանու նիստին թեկնածուին ընտրվելու համար անհրաժեշտ է 17 ձայն: Ասլանյան դաշինքն, ըստ նախնական հաշվարկների, 15 մանդատ կստանա: Ըստ ամենայնի՝ իշխանությունը հայտնի գործիքակազմով փորձում է նաեւ Ասլանյանին «խաղից» դուրս հանել ու զավթել իշխանությունը Վանաձորում։