Վերին Շորժայում երեկ հանգիստ իրավիճակ է եղել

Վերին Շորժայում երեկ հանգիստ իրավիճակ է եղել

Ադրբեջանական ուժերը շարունակում են ներխուժած մնալ Հայաստանի տարածքներ։ 

Ադրբեջանական կողմը ներխուժել է Հայստանի տարածք նաև Գեղարքունիքի մարզի ուղղությամբ, մասնավորապես Վարդենիսի ուղղությամբ։

Վարդենիս համայնքն ընդգրկում է Վարդենիս քաղաքը, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք բնակավայրերը։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր էին արձակվել, որոնց հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։ 

Վերին Շորժա բնակավայրը սահմանակից է Արցախի Քարվաճառին, որն Արդբեջանին հանձնվեց Նոյեմբերի 9/10-ին կնքված եռակողմ հայտարարության համաձայն։ Ադրբեջանական ուժերը Վերին Շորժայի ուղղությամբ խորացել են մոտ 3 կիլոմետր։ 

Բնակավայրի ղեկավար Արտյոմ Երանոսյանը, ով Երևանում էր «Հրապարակի» հետ զրուցելու ընթացքում(ժամը 14։04), ասաց, որ երեկվա դրությամբ իրավիճակը հանգիստ է եղել։  «Հանգիստ իրավիճակ է այս պահին», - նշեց նա։

Հարցին՝ ադրբեջանական կողմը փորձո՞ւմ է ինժիներական աշխատանքներ տանել, պատասխանեց, որ Երևանում է և չի կարող կոնկրետ պատասխան տալ այս հարցին։

Նա նշեց, որ գյուղում լինելու ընթացքում վիճակը հանգիստ է եղել;