«Կրոկուս Սիթի Հոլլի» ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված համերգ տեղի կունենա 

«Կրոկուս Սիթի Հոլլի» ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված համերգ տեղի կունենա 

Ռուսաստանի Յուժնո-Սախալինսկում տեղի սիմֆոնիկ նվագախմբի կողմից տեղի կունենա համերգ՝ նվիրված օրեր առաջ Կրասնոգորսկում, «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի։ Նվագախմբի համերգը տեղի կունենա դիրիժորությամբ Տիգրան Հախնազարյանի։ Համերգը կլինի բարեգործական։ Այս մասին հայտնում է Խաղաղ-Օվկիանոսյան «Օստրովա» լրատվական գործակալությունը։

Համերգի ընթացքում կհնչեն Բախի, Մալերի, Մասկանյիի, Ռախմանինովի, Մոցարտի եւ Ֆրենկելի ստեղծագործությունները։ Հասույթը կփոխանցվի ողբերգությունից տուժածների աջակցման հիմնադրամին։ Համերգը տեղի կունենա ապրիլի 1-ին։