«Ժամանակ ենք խնդրել որոշելու համար»․ հերթական ֆուտբոլիստը, ով կարող է հրավիրվել հավաքական

«Ժամանակ ենք խնդրել որոշելու համար»․ հերթական ֆուտբոլիստը, ով կարող է հրավիրվել հավաքական

«Մարզաշխարհում խոսակցությունները շարունակվում են, որ «Օրենբուրգում» վարձավճարով ելույթ ունեցող Մոսկվայի «Սպարտակի» եզրային հարձակվող Ստեփան Հովհաննիսյանը հնարավոր է հանդես գա Հայաստանի ազգային հավաքականի կազմում»։ Ալեքսանդր Մանյակովը՝ հայազգի 21-ամյա ֆուտբոլիստի տրանֆերային հարցերով զբաղվող գործակալը, ռուսական մարզական լրատվամիջոցների հետ զրույցում անդրադառնալով ֆուտբոլիստի՝ Հայաստանի հավաքական հրավիրվելու վերաբերյալ դիտարկումներին նշել է․ «Այո, իրականում մենք ֆեդերացիայից զանգ ստացել ենք։ Սակայն մենք ժամանակ խնդրեցինք որոշելու համար։ Կան մի շարք գործոններ, որոնք ազդում են որոշումների կայացման վրա: Ես դրանք չեմ բարձրաձայնի։ Սպասենք»։

«Վերադարձ «Սպարտա՞կ»: Ես ու «Սպարտակի» ներկայացուցիչը կապի մեջ ենք եղել ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Առայժմ նրանք ոչինչ չեն որոշել։ Ամեն ինչ խոսակցությունների փուլում է։ Երկու ակումբներում էլ լավ է, նրանք Ռուսաստանի առաջնության թիմեր են։ Հասկանալի է, որ «Սպարտակը» պայքարում է չեմպիոնության համար, սակայն կարող եմ ասել, որ «Օրենբուրգն» էլ  խոստումնալից թիմ է»,- օրերս նշել էր ֆուտբոլիստը՝ անդրադառնալով ակումբային կարիերային։