Նոր ֆունկցիոնալ կոճակ՝ «Ֆեյսբուքում»

Նոր ֆունկցիոնալ կոճակ՝ «Ֆեյսբուքում»
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվել է երկար սպասված ֆունկցիոնալ կոճակ։ Այն ավելացվել է «Մեսենջերում»։ Այժմ օգտատերերը կարող են ջնջել ուղարկված հաղորդագրությունները։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։ Ուղարկված հաղորդագրությունը հնարավոր է ջնջել 10 րոպեի ընթացքում, ուղարկելուց հետո։ Նշված ժամանակահատվածից հետո ուղարկված հաղորդագրությունները կարող են պահպանվել հասցեատիրոջ մոտ։ «Ֆեյսբուք» սոցկայքը, սակայն որոշ նամակներ, որոնք նույնիսկ հեռացվել են, պահպանելու իրավունք է վերապահել իրեն, ստուգելու համար, թե արդյոք բողոքներ չեն ստացվել դրանց համար։ Այժմ այս գործողությունը հասանելի է Լեհաստանում, Կոլումբիայում, Բոլիվիայում եւ Լիտվայում։ Թե երբ գործողությունը հասանելի կլինի ողջ աշխարհի մասշտաբով, հայտնի չէ։