Վերաքննիչը կրկին կքննի Քոչարյանի խափանման միջոցի հարցը. Վճռաբեկը որոշում կայացրեց (տեսանյութ)

Վերաքննիչը կրկին կքննի Քոչարյանի խափանման միջոցի հարցը. Վճռաբեկը որոշում կայացրեց (տեսանյութ)

Վճռաբեկ դատարանը քիչ առաջ հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի եւ դատախազության բողոքների վճիռը։ Ըստ այդմ` Վճռաբեկը մերժեց պաշտպանական կողմի բողոքը, մինչդեռ մասնակի բավարարեց դատախազության բողոքը` Քոչարյանի խափանման միջոցի հարցը ուղղարկելով Վերաքննիչ քրեական դատարան վերաքննության։



Վճռաբեկն այսօր քննում էր 2 բողոք․ պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչի որոշումը՝ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով ազատելու վերաբերյալ` նշելով, որ հաշվի չեն առնվել մի շարք այլ կարեւոր հանգամանքներ։ Դատախազությունը եւս բողոքարկում էր Վերաքննիչի նույն որոշումը` պահանջելով, որ այն ամբողջությամբ բեկանվի եւ ուժի մեջի մտնի Առաջին ատյանի որոշումը։ Հիշեցնենք` առաջին ատյանը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։



Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: Աննա Պապիկյան