Փողոցային անցումները՝ գլխացավանք հետիոտնի համար

Փողոցային անցումները՝ գլխացավանք հետիոտնի համար
Երեւանում առ այսօր կան փողոցներ, որտեղ տեղադրված չեն լուսացույցներ, չկան վերգետնյա անցումներ, եւ հետիոտն ուղղակի հայտնվում է խիստ անհարմար վիճակում։ Օրինակ՝ Եռաբլուրի մերձակա տարածքը, երբ ավտոմեքենաների հոսքի մեջ հետիոտնը չի կողմնորոշվում, թե երբ եւ ինչպես կարող է հատել փողոցը։ Վերգետնյա անցումների մասին օրերս հարցում էինք հղել Երեւանի քաղաքապետարանին, որտեղից մեզ ուղարկված պատասխանը ներկայացնում ենք ստորեւ։



«Քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությունից տեղեկացնում են, որ հետիոտների անվտանգությունն ապահովելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով՝ մասնավորի հետ համագործակցությամբ, 2014թ․ կառուցվել են թվով երեք վերգետնյա հետիոտն անցումներ։ Աշխատանքներն իրականացվում են համաձայն փորձաքննություն անցած նախագծահաշվային փաստաթղթերի։ Երեւանի բյուջեով համապատասխան ֆինանսավորման միջոցների եւ մասնավորների կողմից ներդրումների առկայության դեպքում քաղաքապետարանի ծրագրերով կկառուցվեն նոր վերգետնյա անցումներ»։