Նորահայտ դինոզավրի ոսկորներ են հայտնաբերել

Նորահայտ դինոզավրի ոսկորներ են հայտնաբերել
Արգենտիանյի Նեուկեն նահանգում գիտնականները հայտնաբերել են նորահայտ դինոզավրի ոսկորներ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ մինչ այժմ գիտությանը այս տեսակի դինոզավրերը եղել են անհայտ։ Դինոզավրի մնացորդները հայտնաբերել են արգենտինացի եւ իսպանացի պալեոնտոլոգները։



Հայտնաբերման մասին գիտական զեկույցը հրապարակել է գիտական խմբի ղեկավար Խոսե Իգնասիո Կանուդոն՝ պալենոնտոլոգիայի ոլորտում մեծ հեղինակություն վայելող Acta Palaeontologica Polonica գիտական հանդեսում։ Դինոզավրը ապրել է մոտ 110 միլիոն տարի առաջ։ Այն ստացել է Lavocatisaurus agrioensis գիտական անվանումը եւ պատկանում է խոտակերների ընտանիքին, որոնք ունեցել են երկար պոչ եւ երկար վիզ։ Շարժվել են այս ընտանիքի դինոզավրերը չորս ոտքերի վրա։ Հայտնաբերված մնացորդները պատկանել են հասուն առանձնյակի։ Այն ունեցել է 12 մետր երկարություն։ Եղել են նաեւ երկու երիտասարդ առանձնյակների ոսկորներ՝ վեցից յոթ մետր երկարությամբ։