Ով կփոխարինի Անգելա Մերկելին

Ով կփոխարինի Անգելա Մերկելին
Այն բանից հետո, երբ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հեռանա քաղաքականությունից, հնարավոր է, որ Գերմանիայի Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցությունը ղեկավարի Ֆրիդրիխ Մերցը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Ինչպես կարծում է Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար, նախկին ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, Ֆրիդրի Մերցն ունի լավ հնարավորություններ այդ պաշտոնը զբաղեցնելու համար։ Գաբրիելը մանրամասնել է, որ Մերցը ցանկանում է նաեւ դառնալ Գերմանիայի դաշնային կանցլեր, թեեւ դժվար է ասել, թե նա իր քաղաքական ամբիցիաների մասին հիմա կհայտարարի, թե ոչ։ Որպես այլընտրանքային թեկնածուներ են համարվում նաեւ Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը եւ Յենս Շօանը։  Հիշեցնենք, որ 2021 թվականին Գերմանիայում տեղի ունենալիք պառլամենտական ընտրություններում Անգելա Մերկելը չի առաջադրվի որպես կանցլեր։