Հաց բերողի հուշարձանի հարցը կներկայացվի նոր քաղաքապետին

Հաց բերողի հուշարձանի հարցը կներկայացվի նոր քաղաքապետին
Ամիսներ առաջ հանրային քննարկման ներկայացվեց Արթուր Սարգսյանի` Հաց բերողի հիշատակին նվիրված հուշարձանի նախագիծը, որի հեղինակը ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է։ Հուշարձանն իրենից ներկայացնում է քառանիստ սյուներով մի կառույց՝ բազալտե հարթակի վրա, որը նախատեսվում է տեղադրել Մաշտոցի պուրակում՝ հիվանդանոցի դիմացի հատվածում։



Քաղաքապետարանը մի քանի անգամ մերժեց տեղ հատկացնել Հաց բերողի հուշարձանի համար։ Անահիտ Թարխանյանը մոտ օրերս նորից դիմելու է քաղաքապետարան՝ հուշարձանի տեղադրման հարցը քննարկելու համար։ «Սպասում էինք, երբ կընտրվի նոր քաղաքապետ, որ հետո դիմենք։ Հավանաբար, մյուս շաբաթ արդեն կդիմենք»,- ասաց ճարտարապետը։