Բաց նամակ Դավիթ Անանյանին

Բաց նամակ Դավիթ Անանյանին
Հարգելի պարոն Անանյան.



Մենք` տնտեսվարողներս, այս նոր իրականության պայմաններում մտածում էինք, որ անցյալում են մնացել արհեստական, շինծու դժվարությունները, որոնք կարծես թե կանխամտածված ստեղծել էին ՀՀ-ում` արդյունաբերությունը, տնտեսությունը քանդելու, լուծարելու, սնանկացնելու և արտադրական հարաբերությունները դժվարացնելու համար:



Սակայն, դեռևս ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունը մնացել է նախկինի նման անփոփոխ երևի անհրաժեշտ են մի քանի հեղափոխություններ, որպեսզի ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունում գերիշխեն, անվերապահորեն կատարվեն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները և օրինական ուժի մեջ մտած դատական վճիռները, որոնց պայմաններում անդունդի եզրին հասած մեր տնտեսությունը հնարավորություն կունենա զարգանալ:



Մեր Ընկերության նկատմամբ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր (արդեն շուրջ քսան տարի) ՊԵԿ-ի կողմից շարունակում է իրականացվել ոչ իրավաչափ գործողություններ` ընկերությանը հասցնելով սնանկացման, լուծարման եզրին: ՊԵԿ-ի կողմից կայացվել է գանձման որոշում 1992 թվականին գոյացած ինչ որ թվացյալ պարտքի վերաբերյալ , որը չի արտացոլված Ընկերության մասնավորեցման փաթեթում և չի ամրագրվել Կառավարության թերթ Ազդագրով: ՊԵԿ-ի կողմից իրականացրած վարչարարությունը մենք որակում ենք բացահայտ տեռոր մեր Ընկերության նկատմամբ:



Նման պայմաններում ցանկացած ներդրող, Կառավարության հրավերքներից ոգևորված, տեսնելով մեր իրականությունը` չի ցանկանա կատարել ներդրումներ:



Հարգելի° պարոն Անանյան.



Պատրաստ ենք ևս մեկ անգամ Ձեր անմիջական մասնակցությամբ քննարկել և գտնել ողջամիտ լուծումներ` գործող օրենքների սահմաններում, որոնք հնարավորություն կտան Ընկերությանը` վերսկսել արտադրական գործունեությունը, հակառակ դեպքում մենք` Ընկերության 300 բաժնետերերս, ստիպված դուրս կգանք փողոց` ծառացած խնդիրների լուծումը այնտեղ փնտրելու նպատակով:



ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ` ԵՂԵԳՆԱՁՈՐԻ «ՏԱՐՈՆ» ԲԲԸ-ի ՏՆՕՐԵՆ`



**ՀԱՅԿ ԻՍԱԽԱՆՅԱՆ**