Ես խոստանում եմ ուղղվել․ Նիկոլ Փաշինյան

Ես խոստանում եմ ուղղվել․ Նիկոլ Փաշինյան
Պատասխանելով դիտարկմանը, որ չընդունված Ընտրական օրենսգրքի համար աշխատանքային խմբի քարտուղար Դանիել Իոաննիսյանը մեղադրել էր նաև Նիկոլ Փաշինյանին, նա ասաց, որ խոստանում է ուղղվել։



Հիշեցնենք, որ Ազգային ժողովը չընդունեց Դանիել Իոաննիսյանի և Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբի հեղինակած Ընտրական օրենսգիրքը, որը արժանացել էր նաև Վենետիկի հանձնաժողովի հավանությանը։



Այս առիթով Դանիել Իոաննիսյանը մեղադրել էր նաև գործադիր իշխանությանը․ «Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը: Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը: Այդ դեպքում ԱԺ-ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե սենց սաբոտաժ արվեր: Հույս ունեմ, որ դեռևս կարելի է փրկել իրավիճակը և փոփոխել օրենսգիրքը»,- գրել էր նա։