Ո՞ր քաղաքական ուժին կսատարի Արա Աբրահամյանը ԱԺ ընտրություններում

Ո՞ր քաղաքական ուժին կսատարի Արա Աբրահամյանը ԱԺ ընտրություններում
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին հարցրինք, թե չի պատրաստվում մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին՝ նկատի ունենալով, որ նրա 3 եղբայրները տարբեր ժամանակներում տարբեր կուսակցությունների ցուցակով ՝ ՀՀԿ, ՕԵԿ , ԲՀԿ, եղել են ԱԺ պատգամավոր, իսկ 2016 թվականին իր ասուլիսներից մեկում Արա Աբրահամյանը ասել էր, որ ցանկացել է մասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին․ «Պատրաստվում էի մասնակցել, սակայն խնդիրներ առաջացան, երկար բացակայեցի՝ մոտ 7 ամիս, հիմա էլ կան մի քիչ անձնական խնդիրներ, պետք է նորից բացակայեմ: Ես հիմա մեկնելու եմ և վերադառնալու են մարտի կեսերին: Ես որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին» - ասել էր Աբրահամյանը։



**«Հրապարակի»** հարցին ի պատասխան նա կրկին հիշեց այդ պատմությունը՝ ասելով, որ դեռ կորոշի, իսկ կաջա՞կցի որևէ քաղաքական ուժի, շնորհակալություն հայտնեց իրեն հիշեցնելու համար՝ հավելելով, որ դեռ կմտածի այդ ուղղությամբ։



Մանրամասն՝ տեսանյութում