Պետքարտուղար Պոմպեոն Ճապոնիայում է

Պետքարտուղար Պոմպեոն Ճապոնիայում է
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Ճապոնիա։ Ինչպես հաղորդում է **Kyodo **լրատվական գործակալությունը, այցը պաշտոնական է։ Տոկիոյում Պետքարտուղար Պոմպեոն հանդիպում կունենա Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեի հետ։ Տոկիոյից հետո Պետդեպի ղեկավարը կմեկնի Հյուսիսային Կորեա։ Ամենայն հավանականությամբ, Փհենյանում Պոմպեոն եւ Կիմ Չեն Ընը կպայմանավորվեն Փհենյան-Վաշինգտոն բարձր մակարդակի հաջորդ հանդիպման վայրի եւ ժամկետների մասին։