Ինչու՞ է ողջ աշխարհը սիրում Շառլին

Ինչու՞ է ողջ աշխարհը սիրում Շառլին
Սիրո հեղափոխությունը սա է․․․ Երբ ամբողջ աշխարհը սիրով է շնչում՝ Շառլ․․․ Երբ միայն լույսեր են վառվում, ու ողջ աշխարհը լույս է արձակում՝ Շառլ․․․ Երբ թշնամին անգամ գլուխ է խոնարհում՝ Շառլ․․․



Ինչու՞ է  Շառլին սիրում ողջ աշխարհը։ Այդ հարցը շատ եմ տվել ինձ ու փորձել հասկանալ։ Տաղանդն ու հանճարը կարևոր են, բայց դա ամենը չէ։



Ժամանակին երգչին քարկոծել են լրատվամիջոցները, նրա վրա ծիծաղել է հանդիսատեսը՝ անվանելով անտաղանդ, տգեղ։ Բայց նա դաժան հրապարակումներից չի չարացել, ընդհակառակը, սիրով էր խոսում իրեն քննադատողների, ծաղրողների մասին։ Ասես դրանով մեծ լավություն էին մատուցում իրեն․



«Հենց այդ նյութերի հեղինակներն են ինձ ուժ տվել դառնալ այն մարդը, ով այսօր կա»։



Նա սրտի բաժակը սիրով էր լցված, անարատ սիրով։



Կա՞ մեկը, որևէ ազգ, որին չէր սիրում Շառլը։ Բոլորն իրենն էին։ Այդ իսկ առումով ինքը բոլորինն է։ Բոլորը սգում են, որովհետև հեռանում է Սերը, Բարությունը, ներողամտությունը․․․ Եվ ինչպես Շառլն է ասում․



Ինձ համար պարզ է, որ պիտի գնամ այս



ճանապարհով՝



Մեռնե՜լ սիրելով:



 



Մեռնե՜լ սիրելով,



Մեռնե՜լ սիրելով,



Մեռնե՜լ սիրելով:



 



Շառլը մահացել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը՝ քնած ժամանակ: Մահն անգամ հրեշտակի թևերով է նրան առել, որ բարձրացնի երկինք։ Մահն անգամ սիրել է նրան․․․



 



Հասմիկ Բաբաջանյան