«Ես չեմ վախենում մահից»

«Ես չեմ վախենում մահից»
«Բարձր շշուկով» Ինքնակենսագրականում Շառլ Ազնավուրը գրում է․



**«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը: Տեսնու՞մ եք, թե որքան հաշվենկատ եմ: Ես Ֆաուստի պես չեմ խնդրում ինձ վերադարձնել երիտասարդությունս: Ընդամենը կցանկանայի մնալ այնպիսին, ինչպիսին կամ: Ես հաճույքով կհամաձայնեի հետայսու ևս հանդուրժել բոլոր այն անհարմարությունները, որ ինձ պատճառում է իմ տարիքը: Եվ թող ինձ ասեն, թե ես չափազանցնում կամ շատ բան եմ ներում: Հերիք եղավ: Ես խնդրում եմ ինձ պարգևել ընդամենը ևս հազար տարի (այնքան էլ մեծ բան չէ) սոսկ հետաքրքրության համար, որ տեսնեմ, թե ինչպիսին կդառնա աշխարհը երրորդ հազարամյակում»:**



**«Ես խնդրում եմ ինձ պարգևել ընդամենը ևս հազար տարի»։** Գուցե դա էր պատճառը, որ Շառլը գրում է․ **«Իմ պատուհանից երևում են գեղեցիկ ձիթենիները: Մոխրագույնը ես փոխել եմ կանաչով»։** Դա կյանքի, ապրելու գույնն է։



Շառլը ուզում էր ընդամենը ևս 1000 տարի։ Բայց Աստված նրան պարգևեց հավերժի անցագիր։



Հասմիկ Բաբաջանյան