Չեմ կարող տանել, երբ ինձ անվանում են օգտակար ապուշ․ Ջեֆ Մոնսոն

Չեմ կարող տանել, երբ ինձ անվանում են օգտակար ապուշ․ Ջեֆ Մոնսոն
Ջեֆ Մոնսոնը ավարտել է հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան եւ զբաղվել երեխաների հոգեբանությամբ, մինչ բռնցքամարտով զբաղվելը։ Նրա խոսքով, քաղաքականություն իր մուտքը եղել է լավ մտածված քայլ, որը թույլ կտա, որպեսզի իր հնարավորությունների չափով օգտակար լինի երեխաներին, նրանց, որոնք ունեն օգնության կարիք։ Այսպես է ներկայացրել բրիտանական The Times-ը Մոնսոնին, ում հետ պարբերականի լրագրող Մարկ Բենեթսը հարցազրույց է ունեցել։ «Տանել չեն կարողանում, երբ ինձ անվանում են օգտակար ապուշ կամ նման մի բան։ Ես խելացի մարդ եմ եւ հիանալի հասկանում եմ, թե ինչ է կատարվում։ Իհարկե Կրեմլը օգտագործում է ինձ, կամ փորձում է օգտագործել, բայց ես գիտեմ լեզուս ատամներիս հետեւում պահել։ Ասում եմ այն, ինչ մտածում եմ, նույնիսկ եթե դա ունենում է հետեւանքներ։ «Պուտինն անվայել հարուստ է, եթե համեմատում ենք նրա ունեցվածքն ու նրա աշխատավարձը, որպես Ռուսաստանի նախագահ։ Ինչպես է հարստացել։Գուցե ինչ որ գործերի մեջ է,- ասել է Մոնսոնը եւ ապա շարունակել․- կարծում եմ, որ այդ հարստությունը նա ստացել է օլիգարխիայի հետ իր կապերի շնորհիվ»։ Մոնսոնը նշել է, որ ինքը չի պաշտպանում «Եդինայա Ռոսիային», թեեւ ընտրվել է նրա ցուցակով, սակայն անկախ պատգամավոր է։ «Իմ հայացքները տարբեր են Պուտինի հայացքներից։ Կարծում եմ, որ նա բարիք է ցանկանում Ռուսաստանին, սակայն ուղին, որով նա տեսնում է, թե ինչպես պետք է Ռուսաստանն այդ բարիքին հասնի, տարբեր է իմ մոտեցումից։ Սակայն ես կողմնակից եմ նրա արտաքին քաղաքականությանը, Սիրիայում եւ Ուկրաինայում իրականացվող ռազմարշավներին եւ ամերիկյան գերիշխանության ոչնչացմանը»,- հավելել է Մոնսոնը։