Հայ դատի ամբաստանյալն ու դատապարտյալը

Հայ դատի ամբաստանյալն ու դատապարտյալը
Համաշխարհային պատմությունը, երբ մտքի էկրանին ես հանում, այն նման է «Կենդանիների աշխարհում» հեռուստատեսային հաղորդաշարին, սակայն այստեղ առյուծները գավազաններ չեն կրում, իսկ բորենիների ոհմակներն առանց քոլոզների ու յաթաղանների են շրջում։ Մարդու մեջ բանականությունն ինքն իրեն հարց է տալիս ու դիմում Աստծուն.



-Միթե՞ ես՝ բանականությունս, մարդու մոտ մագիլների ու ժանիքների դերը պետք է խաղայի։ Ինձ մարդուն տվեցիր, որ նա ինձ չարաշահելով կործանի՞ աշխարհը։ Միլիոնավոր մեգատոննանոց միջուկային բռունցքն ու՞մ գլխին է իջնելու։



Խիղճն էլ, տերտերի շորերը հագած, մի ձեռքով բուրվառն է տանում-բերում, մյուսով՝ գրպանի խաչհամբյուրի դրամներն է հաշվում ու աղոթք հղում առ Աստված, որ աշխարհի վերջը մի քիչ էլ ուշացնի։



Հայ ազգը նույնպես համաշխարհային պատմության հերոսներից է, բայց այդ առյուծից միայն նկարն է մնացել, որ կպցրել է իր պետական գերբի վրա։ Բա ո՞վ է նրան այդ օրը գցել։ Միթե՞ տերտերը։ Տերտերին, որ հարցնես կասի՝ հայի փրկիչը ես եմ, որ կամ։ Լավ է՝ Աստծուն հարցնել։ Ես չէի հասցրել վերև նայել, երբ վերից լսվեց լույսի պես մի ձայն.



-Մի դատիր, որ չդատվես։



-Հայ դատը մարդկության դատն է,-հնչեց Անատոլ Ֆրանսի ձայնը՝ ֆրանսիայից։



-Ադամի որդիներ՝ վաչոներ, սաշիկներ, մանվելներ, խելքի եկեք, քանի դեռ ուշ չէ,- եղավ Աստծո պատասխանը։



Այն, ինչը ես պատրաստվում եմ այս հոդվածով ասել, Հայ դատի և, ընդհանրապես, հայկական ազգային գաղափարախոսությանն ուղղված քննադատական, սրտացավ խոսք է։



Աստված ճշմարտություն է, իսկ կյանքը ճիշտ է։ Բոլորս հիշում ենք այն դեպքը, երբ Սիրիայի երկնքում Թուրքիայի օդուժը խոցեց ռուսական մի ռազմական ինքնաթիռ։ Աշխարհի շաատ պետական գործիչներ սպասում էին, որ Ռուաստանը վրեժխնդիր կլինի Թուրքիայից ու այդ հողի վրա ընդհարումներ տեղի կունենան։ Բայց դա տեղի չունեցավ։ Հակառակը՝ մի քանի ամիս հետո Պուտինը Էրդողանին դիմում էր «дорогой брат» բառերով։ Ահաբեկիչները Թուրքիայում սպանեցին Ռուսաստանի դեսպանին։ Նորից ոչ մի ընդհարում տեղի չունեցավ երկու պետությունների մակարդակով։ Ռուսական գերտերության ղեկավարը խաղաղությունը չփոխեց ազգային հպարտության հետ։ Միայն Ռուսաստանը Երկրորդ համաշխհարայինում տասնյակ միլիոնների զոհեր տվեց գերմանիայի բանակին։ Պատերազմի ավարտից ամիսներ անց ռուսներն ու գերմանացիները միասին գործարաններ էին կառուցում։ Վերջին տարիներին Ռուսաստանում տեղի ունեցան հարյուրավոր ահաբեկչության դեպքեր։ Եվրամիությունը և Ամերիկան ռուսների օդը փակել են, սակայն Ռուսաստանն իրեն չի կորցնում, հակառակը՝ ռակետներ է հանգիստ թողարկում, այնպես, որ կարծես «կալբաս» արտադրի։ Ելցինը, երբ похмелья -ից դուրս եկավ ԿԳԲ-իստ Պուտինին տվեց իր երկիրը, որն արդեն базарь- вокзал էր դարձել։ Տվեց, որ փրկի ու «փրկվեց» Ռուսաստանը՝ ողջ աշխարհն հիմա նրա վրա չի կարողանում։ Մենք էլ Բաքվում վախտին կոփված ԿԳԲ-իստ ունեինք, մեր երկիրն իր ձեռքը վերցնելուց հետո դրեց «կալբասի» նման կերավ այն, հիմա էլ պախկված գող կատվի նման մռութն է լիզում։



Մեզ ի՞նչ եղավ, այ մարդ, Տիգրան Մեծից հետո ծովից ծով, ծովի պես երկիրը մաս-մաս բաժանեցինք հարևաններին և մի գլուխ ողբում ենք ու դատում աշխարհին, բողոքում Աստծուց, քարեր նետում ճակատագրի վրա։ Որտե՞ղ է ետդարձի կետը, անցե՞լ ենք, թե՞ նոր պետք է հասնենք։ ԼՏՊ-ի դարաշրջանում մի ձեռքով մեր հողերն էինք ազատագրում, Արցախ ու Շուշի էինք ետ բերում, մյուսով մեր նորանկախ երկիրը քանդում և մեր՝ անկախություն բաղձած ժողովրդին ու ադրբեջանցիների կողմից վայրագորեն բռնահանված արնաթաթախ հայերին էլ հետը օտարության ճամփան ցույց տալիս։ Ներողություն, սիրելի արցախյան հերոսներ, դուք ձեր սրտի խորքում ձեզ կարո՞ղ եք հերոս զգալ, երբ այսքանը ձեր աչքի առաջ ու մասնավորապես ձեր մասնակցությամբ տեղի ունեցավ։ Մի աշխարհ մահապարտներ ունեինք՝ Մանվելի մեքենաներն էին լվանում, պլպլացնում, որ նա Քոչարյանի ու Սերժի թագադրություններին մասնակցի իր «հերոսների» շքախմբերի ուղեկցությամբ։ Մեր որոշ հերոսներին ես կասեմ, որ Արցախյան ազատամարտում դուք իսկական հերոսներ եք եղել, իսկ դրանից հետո, ծախվելով մեր հանցավոր իշխանություններին, արդեն դուք հայ ժողովրդի համար չակերտավոր հերոսներ եք դարձել, լինեք գերեզմանում, թե Ազգային Ժողովում։ Ինչպե՞ս կարողացաք մեր Պաշտպանության Բանակը դարձնել փողերի լվացման խողովակ։



Ասում են, որ Հայ Դատը Գորբաչովին քսիվ է ուղարկել, որ նա Հայաստանին վնաս չտա։ Նա էլ «վնաս» չտվեց, ուղղակի ողջ «եղբայրական» Ադրբեջանին քսի տվեց մեր դեմ, մինչև հիմա «քաղաքական գործիչներ» ենք արտադրում, որ մեզ հաշտեցնեն։ Էս Հայաստանի իշխանությունները մեր տունը քանդել են, մենք էլ մեր հույսը դրել ենք Հայ Դատի ու մեր սփյուռքի վրա։ Բա Հայ Դատն ինչու՞ մի-մի քսիվ էլ մեր երեք ազգադավ թագավորներին չուղարկեց։ Սփյուռքում շատերի մոտ արդեն ոչ լեզուն է հայերեն, ոչ էլ քիթն է հայկական։ Խեղճ մարդիկ հազիվ փախել-փրկվել են հայկականությունից։ Կարդացողները արդարացիորեն կնկատեն՝ իբր մե՞նք ենք հայ ու հայկական։ Ողջ Հայաստանը պատված է օտարալեզու ցուցանակներով ու պաստառներով։ Հասարակական տրանսպորտում ամբողջ օրը կաղկանձ ենք լսում, որը համարվում է ժամանակակից հայկական երաժշտություն։ Պատկերացնու՞մ եք, Հայաստանում բնակիչների 70 տոկոսն օրվա մեջ մոտ մեկ ժամ երթևեկում է հասարակական տրանսպորտով։ Եթե մենք օրական մեկ ժամ միայն տրանսպորտում լսենք Կոմիտասի ու հայկական ժողովրդական երգերի և համաշխարհային դասական երգերի երգացանկով համերգներ՝ մեր հոգին ու ոգին էլ հայկական կդառնան, մեր վիրահատված քթերն էլ կաճեն, իրենց դասական տեսքը կստանան։ Սրա համար ոչ մահապարտ հայկազունների բանակ է հարկավոր, ոչ էլ ռուսական ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում, այլ ընդամենը մի փոքրիկ որոշում՝ այն մասին, որ Հայաստանում հասարակական տրանսպորտում հնչեցվի միայն մարդամիջի երաժշտություն, որպես պարտադիր պայման՝ տրանսպորտային ծառայություններ մատուցելու համար։ Հուսով եմ, որ Երևանի քաղաքապետի աթոռի համար իրար գլուխ ջարդողներից ամենադուխովն այս տողերը կկարդա։



Հիմա նշենք Հայաստանի ու սփյուռքի հայության ու նրա դատի համար մի շատ «փոքրիկ», անտեսված հարց։ Մեր ողջ պատմության մեջ, թշնամիները հայերին զանգվածային նահատակման ճանապարհով են նրա պետականությունը տրորել, հողերը բզկտել ու հայկական սփյուռք ստեղծել, իսկ մենք թվով փոքր լինելով, համաշխարհային քաղաքականության մեջ «թղթե շերեփին» ու թշնամի երկրներին դատելու արվեստին ենք զոռ տվել՝ չգիտակցելով, որ դա աշխարհում միայն թույլերի զենքն է եղել։ Մենք մեկ ու կես միլիոն եղեռնված հայեր կորցնելուց հետո պետք է ազգային ծրագիր կազմեինք ու ազգովի լծվեինք՝ հայ ազգի թիվը 10 անգամ յուրաքանչյուր սերնդի հաշվին բազմապատկելու գործին, որի համար կային բավարար ռեսուրսներ։ Իսկ մենք ինչու՞ ենք գնացել միայն եկեղեցիներ կառուցելուն, առյուծներ ու արջեր պահելուն, Հայաստանի ընդերքը ուրիշին կոպեկներով ծախելուն, օտար երկրներում բախտ որոնելուն, ու ողջ աշխարհին դատի կանչելուն։ Եղեռնից հետո մեզ ջնջող կոմունիստներն անգամ մայրության ֆոնդին այնքան մանեթ էին տրամադրում, որ Հայաստանում նկատելի քանակ էին կազմում բազմազավակ ընտանիքները։ Հիմա մայրության ֆոնդը Հայաստանի պետբյուջեում մինուս նշանով է գրվում։ Պարոն Հայ դատ, ախպեր ՀՀ իշխանություն, հյուսիսից հարավ ճանապարհով գնացողներն ո՞վ են լինելու, այդ ճանապարհն ազերիների ու թուրքերի՞ համար եք կառուցում։ Կերեք վրայից ինչքան ուզում եք, բայց Հայաստանի Մայրության ֆոնդ բերեք ազգովի ստեղծենք, այլապես՝ հայոց թագը շուտով քոլոզի է վերածվելու։ Եկեք այսօրվանից «հայ» բառն օգտագործենք ըստ էության։



Հարյուր տարի է ինչ աշխարհից Հայոց մեծ եղեռնը ճանաչել ենք պահանջում, Թուրքիային մահվան ենք դատապարտում։ Դարձել ենք խաղալիք ուրիշ պետությունների ձեռքերում։ Մեզ աշխարհն իրենց մատերի վրա խաղացնող հրեաների տեղն ենք դրել։ Վերջին 30 տարիների ընթացքում այնքան քաղաքական սպանություններ են եղել նորանկախ Հայաստանում ու այնպիսի ծավալների արտագաղթ, որ մեր պատմության մեջ ռեկորդային դեպք է դարձել այն։ Ռոսաստանի մասին վերեւում խոսվեց, այն նպատակով, որ ցույց տրվի, թե ինչպես երկրագնդի 99,99999 տոկոսը ծածկող խելոք քաղաքականություն վարող պետություններից օրինակ վերցնել չկարողացող ազգը ամբաստանելով Թուրքիային, իր ազգին է դատապարտել ոչնչացման։ Եկեք չզայրանանք ու չլացենք, սա մեր ետդարձի կետն է, եկեք, մոռանանք մեր ազգային դատարկ խասյաթները, կախվենք Նիկոլի մորուքից ու նրան օգնենք, որ մեր Հայաստանը խելքի բերող ու մեր ժողովրդին ճիշտ ուղու վրա դուրս գալուն նպաստող քաղաքականություն վարի աշխարհի հետ, քանզի նրա քաղաքական աշխարհահայացքներն ու պաշտոնական պահվածքը խոստումնալից են։



**Վահան Հարությունյան**



_«Գրավիտոն» գիտական կենտրոն_