Google-ը կարող էր փոխել որոնողական ալգորիթմը՝ Թրամփին հակազդելու համար

Google-ը կարող էր փոխել որոնողական ալգորիթմը՝ Թրամփին հակազդելու համար
2017 թվականին Google կորպորացիայի աշխատակիցները քննարկել են այն հարցը, թե ինչպես է կարելի միջամտել որոնողական ալգորիթմի մեջ, որպեսզի հակազդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությանը։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին։ Այդ քննարկման հետ կապված էլեկտրոնային նամակներ ուղարկվել են կորպորացիայի աշխատակիցներին այն բանից հետո, երբ Թրամփը ստորագրել է իր միգրացիոն նոր օրենքը։ Հնարավոր փոփոխությունը այն միտվածությունը պետք է ունենար, որպեսզի հնարավորինս հաճախ եւ արագ ցույց տար օգտվողին միգրանտների իրավունքներով զբաղվող կազմակերպություններին։ Նշենք, սակայն, որ պաշտոնապես տեխնոլոգիական հսկան հայտարարել է, որ երբեք չի զբաղվել մանիպուլյացիաներով։