Բրիտանիան կիբերզորքեր կկազմավորի ռուսներին հակազդելու համար

Բրիտանիան կիբերզորքեր կկազմավորի ռուսներին հակազդելու համար
Բրիտանական իշխանությունները մտադիր են ստեղծել կիբերզորախմբեր, որոնք կհակազդեն ռուսական ցանցահենների հարձակումները։ Այս մասին հայտնում է Sky News-ը: Նշենք, որ նոր քաղաքականության համաձայն, բրիտանական կիբերանվտանգության ուժերի թիվը կքառապատկվի։ Ընդհանուր առմամբ բրիտանական կիբերզորախմբի մեջ կարող են ներգրավված լինել 2000 մասնագետ։ Լոնդոնը իր այս որոշումը պարզաբանում է Մոսկվայից եկած կիբերսպառնալիքների աճով։



Առաջիկայում կառավարությունը պաշտոնապես կհայտարարի այս մասին, մանրամասնում է պարբերականը։ Նախատեսվում է նոր քաղաքականության իրականացման համար ծախսել 250 միլիոն ֆունտ ստեռլինգ, սակայն այդ բյուջեն կարող է նաեւ աճել։