Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել Սահարայում պատ կառուցել

Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել Սահարայում պատ կառուցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է իսպանական կառավարությանը Սահարայի անապատում պատ կառուցել, որպեսզի հնարավոր լինի կանխել անօրինական միգրանտների հոսքը դեպի Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Բորելը։ Համաձայն իսպանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերի, նախագահ Թրամփն այս մասին ասել է այս տարվա հունիսին, թագավոր Ֆիլիպ 6-րդին եւ թագուհի Լետիցիային հյուրընկալելիս։



EUobserver-ի փոխանցմամբ, հուլիսի վերջին 600 աֆրիկացի միգրանտները գրոհելով մարոկկոյական Սեուտի սահմանային անցակետը, կարողացել են մուտք գործել այդ երկիր՝ հետագայում Եվրոպա հասնելու համար, նույնիսկ բախումների բռնվելով տեղի ուժայինների հետ։