Օգոստոսի 21-ից 22-ը Հայաստանում բացահայտվել է հանցագործության 46 դեպք

Օգոստոսի 21-ից 22-ը Հայաստանում բացահայտվել է հանցագործության 46 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։Այս մասին հայտնում են ՀՀ  Ոստիկանությունից:



Մասնավորապես՝ խարդախության 10, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման 3, յուրացման կամ վատնման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման և կաշառակերության 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, մաքսանենգության, խուլիգանության, թմրանյութերին կամ հոգեներգործուն նյութերին հակելու, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքային շահագործման և թրաֆիքինգի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, առողջությանը ծանր վնասվածք հասցնելու սպառնալիքի, ծնողին երեխայից ապօրինի զրկելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու 1-ական դեպք:



Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։



Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք:



Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք:



Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: