Երբ ակտիվանամ, Դուք կիմանաք․ Սամվել Բաբայանն՝ իր քաղաքական ծրագրերի մասին

Երբ ակտիվանամ, Դուք կիմանաք․ Սամվել Բաբայանն՝ իր քաղաքական ծրագրերի մասին
«Իգլա»-ի գործով 2017թ․ ԱԺ ընտրություններից առաջ ազատազրկված, իսկ արդեն թավշյա հեղափոխությունից հետո ազատ արձակված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հայաստանում է։ Նա դժվարությամբ համաձայնեց պատասխանել մեր մի քանի հարցերին՝ խոստանալով ավելի մանրամասն խոսել սեպտեմբերին։



Նրա հետ համառոտ հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ։



**-Պարոն Բաբայան, Դուք արդեն բավական ժամանակ է, ինչ ազատության մեջ եք, հետաքրքրվո՞ւմ եք քաղաքականությամբ։**



-Ո՞նց կարող եմ չհետաքրքրվել։ Իհարկե, հետեւում եմ։



**-Վաղը մասնակցելո՞ւ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։**



-Տեսնենք, երեւի։



**-Իսկ Արցախ գնում -գալի՞ս եք։**



-Միշտ էլ գնում եմ Արցախ, երբ ուզում եմ՝ գնում եմ, երբ ուզում եմ՝ գալիս եմ։ Ի՞նչ կապ ունի իմ Արցախ գնալը, չգնալը։ Արցախ էլ եմ գնում, գալիս, այստեղ էլ եմ շատ լինում, նայած։ Կգաք, սեպտեմբերին կխոսենք։



**-Բանտից դուրս գալուց հետո ո՞ւմ հետ եք հանդիպել Ձեր ընկերներից, օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպել եք։**



-Այո, Սեֆիլյանին հանդիպել եմ։



**-Իսկ Ժիրայր Սեֆիլյանի, նրա համախոհների հետ առաջիկայում համագործակցելո՞ւ եք քաղաքական նպատակներով։**



-Ոչ, չեմ համագործակցում, չեմ ակտիվացել, որ ակտիվանամ՝ Դուք կիմանաք։



**-Լրացել է կառավարության գործունեության 100 օրը․․․**



-Շնորհակալություն, ցտեսություն։