Եվրոպական հեռուստաալիքը Ղրիմը ճանաչել է որպես Ռուսաստանի մաս (լուսանկար)

Եվրոպական հեռուստաալիքը Ղրիմը ճանաչել է որպես Ռուսաստանի մաս (լուսանկար)
Գերմանական 3Sat հեռուստաալիքը եթերում քարտեզ է ցուցադրել, որտեղ Ղրիմի թերակղզին պատկերված է որպես Ռուսաստանի մաս, գրում է Sputnik France-ը:



Քարտեզը ցուցադրվել է «Համատարած Սիբիր» վավերագրական ֆիլմի կադրերում, որի հեղինակներն են գերմանացի կինովավերագրող Դեյվ Դ. Լեյսը և Մոսկվայում շվեյցարական Schweizer Fernsehen հեռուստաալիքի լրագրող Քրիստոֆ Ֆրանցենը:



Ֆիլմում ցուցադրված Ռուսաստանի քարտեզի վրա Ղրիմի թերակղզին ներկված է նույն գույնով, ինչ մնացած տարածքը:



Նշվում է, որ 3Sat հեռուստաալիքի հաղորդումները հեռարձակվում են գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում:



Ուկրաինայում միշտ ցավագին են ընդունվում Ղրիմի թերակղզու հետ կապված նմանօրինակ «կիքսերը»: Ավելի վաղ СТБ հեռուստաալիքը «Ամուրի» հաղորդման շրջանակներում ցուցադրել էր Ուկրաինայի քարտեզը՝ առանց Ղրիմի: Հետագայում հեռուստաալիքն ընդունել էր մեղքը՝ պատասխանատվությունը թողնելով հաղորդման ռեժիսորի վրա: