Ուկրաինացի ուժայինները Դոնբասում 15 քառակուսի կիլոմետր տարածք են վերադարձրել

Ուկրաինացի ուժայինները Դոնբասում 15 քառակուսի կիլոմետր տարածք են վերադարձրել
Ուկրաինայի ուժայինները Դոնբասում իրենց վերահսկողության տակ են վերցրել 15 քառակուսի կիլոմետր տարածք, հայտարարել է միացյալ ուժերի գործողության հրամանատար Սերգեյ Նաևը:



Վերջինիս խոսքով՝ իրենք ծրագրել են շփման գիծը հնարավորինս հեռացնել ուկրաինական բնակավայրերից:



Ուկրաինական ուժայինների հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ԴԺՀ-ում: Ինչպես նշել է ինքնահռչակ հանրապետության հրամանատարության ներկայացուցիչը, Կիևն այդպիսով ճանաչում է իր կողմից Մինսկի պայմանավորվածությունների խախտման փաստը, ինչպես նաև չեզոք գոտու մեջ խորանալը ներկայացնում որպես հաղթանակ: