Դեմ են Նիկոլ Փաշինյանի առաջարկին

Դեմ են Նիկոլ Փաշինյանի առաջարկին
 



Նիկոլ Փաշինյանը առաջարկի տեսքով նոր գրառում է արել․



[Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան](https://www.facebook.com/nikol.pashinyan/?hc_ref=ARRUJECxf6TK60YU30i-kUk9kWNjWTFFSLIiNr28BltTG1tml8tqX7GSGblKUWL6j1o&fref=nf)



**Մտածում եմ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երեւանի մի որեւէ թաղամասից. այնպես ինչպես անում էինք հեղափոխության օրերին: Ի՞նչ կարծիքի եք:)**



Կարդալով պատասխան գրառումները, ստացվում է , որ դեմ են Նիկոլ Փաշինյանի առաջարկին․



[Anahit Arakelyan](https://www.facebook.com/anahit.arakelyan.12?fref=ufi&rc=p)



Անիմաստ է, քանի որ նշված ժամից շուտ ժողովուրդն արդեն հանդիպման վայրում է լինելու...կորածներն էլ ցայտաղբյուրի մոտ...



[Vardan Grigoryan](https://www.facebook.com/vgrigoryan1?fref=ufi&rc=p)



Գաղափարը լավ է, բայց ներկա իրավիճակում հայտնի ու անհայտ թշնամիները շատ են, վտանգը չափազանց մեծ, պարոն Փաշինյան։ Անվտանգությունը հիմա ավելի քան երբևէ ամենակարևոր գործն է, Դուք հանուն մեր երկրի ու ժողովրդի ապագայի չպետք է վտանգի ենթարկեք Ձեզ։ Ներքին թշնամին նենգ է ու դավադիր։ Նաև արտաքին վտանգները պետք չի անտեսել։



[Kristine Khachatryan](https://www.facebook.com/kristine.khachatryan.94?fref=ufi&rc=p)



Մեր սիրելի ու թանկ պարոն վարչապետ ջան հրաշալի գաղափար է, բայց ձեր անվտանգությունն այսօր հայ ազգի համար շատ թանկ է։



[Yeghish Yeghishyan](https://www.facebook.com/yeghish.yeghishyan?fref=ufi&rc=p)



Մարտի 1, Հոկտեմբերի 27- ի կազմակերպիչները ազատության մեջ են։ Կարծում եմ հանուն Հայաստանի Հանրապետության հանուն Հայ ազգի Ձեր անվտանգությունը ավելի կարևոր է Մենք կգանք



[Mushegh Khachatryan](https://www.facebook.com/mushegh.khachatryan.33?fref=ufi&rc=p)



Լավ միտք չէ Նիկոլ ջան , հիմա դրանցից զգուշ մնալա պետկ, գիտենք որ անվախ Դուխով ես, բայց պետք չէ մոռանալ, որ դուք կանգնել էք աշխարհի ամենավտանգավոր օձի պոչին, այդ իսկ պատճառով անվտանգության նկատառումներով լավ կլինի հանդիպենք Հանրապետության Հրապարակում։



[Լիլիթ Հովհաննիսյան](https://www.facebook.com/hayk.babayan.501?fref=ufi&rc=p)



Հիանալի գաղափար է, բայց ոչ Ձեր մասնակցությամբ։ Վտանգը մեծ է ներկա պահին, մենք կկազմակերպենք պր.վարչապետ, դուք ձեզ վտանգի մի ենթակեք, շակալները սոված սպասելու են։ Մեր դուխով Նիկոլ Փաշինյան



[Zorik Khandanyan](https://www.facebook.com/zorik.khandanyan?fref=ufi&rc=p)



Վարչապետս հոգով ցուցարար ա, կարոտել ա քայլարշավին էլ, հանրահավաքին էլ, ամիսը մի օր հանրահավաք։



[Arevik Gurgeni Kirakosyan](https://www.facebook.com/arevik.g.kirakosyan?fref=ufi&rc=p)



ԴՈՒՔ մեզ ողջ և առողջ եք պետք, սիրելի վարչապետ, մենք երթերով կգանք հրապարակ և կսպասենք Ձեզ, գիտենք, որ դուք մեր քաջ ու անվախ ընտրյալն եք, բայց հիմա քան երբևէ զգուշավորությունը ավելորդ չէ, խնդրում ենք...



[Mari Aghajanyan](https://www.facebook.com/mari.aghajanyan?fref=ufi&rc=p)



Կարիք չկա պարոն վարչապետ, ձեր անվտանգության մասին մտածեք: Հիմա ազգադավ թշնամիները հարմար առիթի են սպասում, որ իրենց սև գործը անեն: Մենք պետք է զգոն լինենք և հանրահավաքի օր հրահրողներից հեռու մնանք:



[Zara Aghajanyan](https://www.facebook.com/zara.aghajanyan.7?fref=ufi&rc=p)



Հրաշալի գաղափար է, բայց Ձեր անվտանգությունը մեզ համար ամեն ինչից վեր է, սիրելի՛ Վարչապետ։ Պետք չէ ռիսկի դիմել։



[Lusine Poghosyan](https://www.facebook.com/profile.php?id=100010648569965&fref=ufi&rc=p)



Շատ լավ գաղափար է, բայց ինչպես գրեթե բոլորը նշեցին անվտանգությունը շատ խիստ կարևոր է, մենք Ձեզ կսպասենք հրապարակում։