Բաց նամակ մտահոգ հայրենակցին

Բաց նամակ մտահոգ հայրենակցին
Օգոստոսի 1-ին կլրանա 15 տարին, ինչ պայքարում ենք Ռ. Քոչարյանի զավեշտալի «ներման» ուղղման համար : Մի քանի տասնյակ անգամ դիմել ենք ծայրահեղ քայլի` հացադուլների՝ մեր ձայնը լսելի դարձնելու լուծման համար,բայց ապարդյուն, քանի որ ոչ ոք իրավասու չէր անցնել իշխանազավթ բռնապետի կամայականությունները:



Իշխանական մեքենան ցուցում էր տվել բանտապետներին, մեկուսացնել, հոգեբանորեն ճնշել, որպեսզի լռենք և ոչ մի լուր գաղտնի ճանապարհներով չուղարկենք լրատվամիջոցներին : Ընդամենն իրենց բնորոշ և պարզունակ ռազմավարություն էին որդեգրել՝ անտարբերություն և արհամարհանք։ Պահեր են եղել հուսահատության, որ մարդկանց թվացել է, թե Ադրբեջանի կամ Թուրքիայի բանտում են։ Բայց մարդկանց կամքը , արդարության ծարավը և արժանապատվությունը չհաջողվեց կոտրել :



Եվ այսօր այլ հույս է արթնացել, որ վերջապես կվերականգնվի արդարությունը : Մարդկանց տանջանքները չեն կարող անվերջ ապարդյուն լինել : Աստված չի ներում հանցավոր անտարբերությունը, իսկ սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը պետք է օրերից մի օր արտաբերի իր կարգախոսների էական դրսևորումը :



Սիրելի՛ Հայրենակից, թեկուզ «մեղավոր», բայց մենք Ձեզնից մեկն ենք ..Հայրենի՛ք, թեկուզ  «մեղավոր», բայց մենք էլ մի զարկն ենք քո հաղթական բազկի : Իսկ մեր ժողովուրդը՝ Հայ ժողովուրդը, այս պահին այն Հայրն է, որի մասին խոսում է Քրիստոսը Ավետարանում,որ ասում է. «Կորած էր որդիս, գտնվեց. մեռած էր, Հարություն առավ..»։ Իսկ Հայրը ընդունում է անառակ որդու վերադաձը :



**Ստեփան Գրիգորյան**