«Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել

«Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել
Արտակարգ պատահար Երեւանում. այսօր՝ հուլիսի 22-ին ժամը 12:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երեւան քաղաքի «Հաղթանակ» կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:



Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: