Ազատի ջրամբարի ճահճային հատվածում մեքենա է արգելափակվել. ներսում քաղաքացիներ կան

Ազատի ջրամբարի ճահճային հատվածում մեքենա է արգելափակվել. ներսում քաղաքացիներ կան
Հուլիսի 22-ին, ժամը 06:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է արգելափակվել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի լճի մոտակայքում գտնվող ճահճային հատվածում, ներսում քաղաքացիներ կան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:



Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի մոտակայքում գտնվող Ազատի ջրամբարի մոտակա ճահճային հատվածում:



Կտրվի լրացուցիչ տեղեկություն: