Հրդեհ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան

Հրդեհ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան
Հուլիսի 21-ին, ժամը 13:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 70 հասցեում գտնվող «Վանատուր» ռեստորանային համալիրի տանիքում:



Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:



Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի 2 ջրատար ավտոմեքենա:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:37-ին, մարվել՝ 15:40-ին: Տուժածներ չկան:



Այրվել են «Վանատուր» ռեստորանային համալիրի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 250 քմ: